Home » 2011 » Հունվար » 27 » Ռոբերտո Մանչինի. "Ադդեբայորը լավ շանս ունի"
08:29
Ռոբերտո Մանչինի. "Ադդեբայորը լավ շանս ունի"
Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին երեկ հանդիպում է ունեցել լրագրողների հետ և նրանց հետ զրուցել է Էմանուել Ադեբայորի տրանսֆերի մասին, որը երկու օր առաջ պաշտոնապես վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Մադրիդի "Ռեալ" և մոտակա 5 ամիսներին հանդես կգա "սերուցքայինների" հարձակման գծում: Այդ կանդիպումից հետո իտալացի մասնագետը հարցազրույց է տվել նաև "քաղաքաբնակների" պաշտոնական հայքին, որ մեջբերում է Մանչինիի խոսքերը . "Հուսով եմ` սա լավ շանս կլինի նրա համար և նրա մոտ ամեն ինչ գերազանց կստացվի: Նա "Ռեալի" կազմում կխաղա մոտակա 5 ամիսներին, և հույս ունեմ, որ նա հաճախ դուրս կգա խաղադաշտ և շատ գոլեր կհեղինակի: Իսկ վերջում ավելացրել է. "Իսպանիայի առաջնությունը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում: Վստահ եմ, որ նա հաճույք կստանա այդ 5 ամիսներից, քանի որ հնարավորություն է ստացել խաղալ այնպիսի բարձրակարգ բուտբոլիստների հետ, ինչպիսին են Ռոնալդուն և Կական":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 424 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0