08:12 Ռոբերտո Մանչինին վախենում է Գարեթ Բեյլի համար | |
Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ վախենում է "Տոտենհեմի" առաջատար Գարեթ Բեյլի համար, քանի որ եթե այս ամռանը "խթանների" ղեկավարությունը նրան տրանսֆերի հանի, ապա նրա նկատմամբ տրանսֆերային շուկայում կսկսվի որս: Իտալացի մասնագետը նշել է, որ այդ դեպքում "քաղաքաբնակները" նույնպես "որսի" դուրս կգան, իսկ ինչ վերաբերում է "Տոտենհեմին", ապա Բեյլին կոցնելու դեպքում ակումբը կզրկվի իր հնարավորությունների կեսից: Անգլիական Sky Sports պարբերականը մեջբերում է մասնագետի խոսքերը. "Դեռ նախորդ մրցաշրջանում Բեյլը ցույց էր տվել իր "արժեքը" և նրա կարիերան դեռ նոր է սկսում բարձրանալ բարձունքով վեր: Նրան ձեռք բերելու համար ակումբները "խթաններին" պետք է վճարեն շատ մեծ գումարներ: Օրինակ. եթե "Յուվենթուսը" ձեռք բերի Բեյլին, ապա Իտալիայի առաջնությունում "ծեր սենյորան" վերելք կապրի, սակայն պետք չէ մոռանալ "Տոտենհեմի" մասին, ով Գարեթին կորցնելուց հետո կկորցնի Անգլիայի առաջնության լավագույն քառյակում հայտնվելու բոլոր հույսերը, և , անկասկած, նրա նկատմամբ կսկսվի որս, եթե այս ամառ գոնե մի փոքր հնարավորություն լինի նրան ձեռք բերելու համար": | |
|
Total comments: 0 | |