Home » 2011 » Հունվար » 12 » Ռոբերտո Մանչինին վստահ է Ձեկոյի ուժերի վրա
11:08
Ռոբերտո Մանչինին վստահ է Ձեկոյի ուժերի վրա
Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իտալացի մարզիչ Ռոբերտո Մանչինին վստահ է նոր "քաղաքաբնակ" դարձած բոսնիացի հարձակվող Էդին Ձեկոյի ուժերի վրա և կարծում է, որ շատ կարճ ժամանակում բոսնիացին կդառնա ակումբի կարևոր ֆուտբոլիստներից մեկը: Մարզիչն անգլիական Sky Sports պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ շատ ուրախ է, որ Ձեկոն դարձել է "քաղաքաբնակ" ու լիովին վստահում է նրան: Նա նշել է նաև, որ Ձեկոյին իրենք ցանկանում էին ձեռք բերել ամռանը, սակայն անակնկալի եկան, երբ Ձեկոն իր համաձայնությունը տվեց տրանսֆերի համար: Հիշեցնենք, որ "Մանչեսթեր Սիթիի" հարուստ շեյխերը բոսնիացու համար վճարել են 27 մլն. ֆունտ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 432 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0