Home » 2011 » Հունվար » 4 » Ռոնալդինյոն կարող է հայտնվել "Բլեքբեռնում"
19:17
Ռոնալդինյոն կարող է հայտնվել "Բլեքբեռնում"
Անգլիական "Բլեքբեռնի" գլխավոր մարզիչ Սթիվ Քինը, մեկնաբանելով  "Միլանի" կիսապաշտպան Ռոնալդինյոյի հնարավոր տրանսֆերը դեպի իր թիմ, ընդգծել է, որ բրազիլացու տեղափոխությունն օգտակար կլինի իր սաների համար: Միևնույն ժամանակ նա նշել է, որ տեղյակ չէ, թե տեղափոխության շուրջ բանակցությունները,  որ փուլում են գտնվում:
"Գիտեմ, որ ակումբի սեփականատերերը  կապ են հաստատել Ռոնալդինյոյի ներկայացուցչի հետ: Բայց ես չգիտեմ, թե այդ բանակցությունները որքան հեռուն են գնացել, և կտեղափոխվի արդյոք նա մեզ մոտ: Կարծում եմ, որ մի քանի տարի առաջ "Պրեմիեր" լիգայի ակումբներից շատերը  կցանկանային ձեռք բերել բրազիլացուն: Եթե տեղափոխությունը կայանա, դա ևս մեկ անգամ կապացուցի, որ "Բլեքբեռնը" ցանկանում է զարգանալ, քանի որ Ռոնալդինյոյի տեղափոխությունը  միայն օգուտ կբերի մեր թիմին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 338 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0