Home » 2011 » Հունվար » 20 » Ռոնալդուի մտորումները "Ռեալի" մասին
07:14
Ռոնալդուի մտորումները "Ռեալի" մասին
Երեկ Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի հարձակվող Քրիշտիանո Ռոնալդուն իսպանական Marca պարբերականին տված հարցազրույցում խոսել է իր, ակումբի և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում պորտուգալացու հարցազրույցը.
"Այն, որ ես ու Մոուրինյոն իրար լավ ենք հասկանում, շատ լավ է, քանի որ նա շատ լավ մարզիչ է, ինչի պատճառով էլ նրան շատեր են նախանձում: Նա պաշտպանում է իր խաղացողներին ու մշտապես խոսում է նրանց հետ: Նա շատ սրտաբաց մարդ է ու միշտ պատրաստ է լսել մեր կարծիքը ու այդ իսկ պատճառով իմ, ինչպես նաև խաղընկերներիս հարաբերությունները նրա հետ իդեալական են: Հույս ունեմ, որ նա այստեղ երկար տարիներ կմնա, քանի որ ես սիրում եմ աշխատել նման ամբիցիոզ մարզիչների հետ: Նա այն մարդկանցից է, որ միշտ ցանկանում են հաղթել":
"Բենզեման լավ մարզավիճակում է: Նա կատարելագործվում է` օգնելով թիմին: Բացի այդ նա վերջին խաղերում զգալիորեն բարելավել է իր խաղը: Նա շատ է աշխատում, այնպես որ մենք ավելին իրավունք չունենք պահանջել: Ես զարմացած չեմ Դի Մարիայի խաղով, քանի որ հենց սկզբից գիտեի, որ նա այստեղ հիանալի է խաղալու: Նա մնացածից շատ ավելի շատ է աշխատում ու խաղում է ի սրտե: Թիմին միշտ էլ պետք է նրա ոճի խաղացողներ: Նա հիանալի մարզավիճակում է":
"Կական շուտով կերջանկացնի երկրպագուներին: Նա քրտնաջան աշխատում է, որ դառնա նախկին Կական, ու ես վստահ եմ, որ նա իր նպատակին կհասնի: Նա իմ լավագույն ընկերն է թիմում Պեպեի, ով ֆենոմենալ խաղացող է, ու Մարսելոյի հետ մեկտեղ: Բայց Իկերն ու Ռամոսը նույնպես իմ լավ ընկերներն են: Ես բոլորի հետ էլ լավ հարաբերություններ ունեմ: Եթե հարցնեք խաղընկերներիս, նրանք նույնպես այս պատասխանը կտան":
"Ես խոսում եմ 3-4 լեզուներով: Պորտուգալերեն, իսպաներեն, անգլերեն, մի քիչ ֆրանսերեն ու մի քանի բառ գերմաներեն: Ազնվորեն ասած, թիմակիցներից շատ բան եմ սովորում":
"Կանալեսին ժամանակ է պետք, բայց նա առաջվա պես աճում է ու գտնվում է հիանալի շրջապատում, որը նրան կխթանի դեպի փառքի բարձունքները ու նա կդառնա մեծ խաղացող: Նա ունի այն ամենը, ինչ պետք է աստղ դառնալու համար: Նա ունի որակներ, որոնք զարմացնում են բոլորիս, բայց նա դեռ շատ բան ունի սովորելու: Նա ինձ շատ է դուր գալիս":
"Ես գիտեմ ակադեմիայի յուրաքանչյուր խաղացողի: Մենք մի քանի անգամ խաղացել ենք նրանց հետ ու ես տեսել եմ, թե ինչքան տաղանդավոր խաղացողներ կան: Մորատան ապագայում մեծ խաղացող կլինի, ինչպես նաև Խուանֆրանն ու Մատեոսը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 380 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0