Home » 2011 » Հունվար » 14 » Ռոնալդուն և Իկեր Կասիլյասը հայտնվել են 2010թ.-ի խորհրդանշական հավաքականում
18:22
Ռոնալդուն և Իկեր Կասիլյասը հայտնվել են 2010թ.-ի խորհրդանշական հավաքականում
Ժոզե Մոուրինյոն միակ մադրիդիստը չէր, որ մրցանակ ստացավ Ցյուրիխում: Այդ օրը` 2011թ.-ի հունվարի 10-ին, Քրիստիանո Ռոնալդուն ու Իկեր Կասիլյասը հայտնվել էին ՖԻՖԱ-ի խորհրդանշական հավաքականում, որոնք ընտրվել էին 50.000 ֆուտբոլիստների որոշման համաձայն:
Սա Կասիլյասի համար 2010թ.-ի ընթացքում վերջին մրցանակն էր, որից առաջ նա արդեն ստացել էր "Ոսկե ձեռնոցը" ՀԱՀ-ում կայացած  աշխարհի առաջնությունում լավագույնը ճանաչվելու համար: Իկերը լավագույն դարպասապահ է ճանաչվել նաև ըստ "IFFHS-ի" և "L'Equipe" ամսագրերի:
"Ես ուրախ եմ, որ գտնվում եմ լավագույնների թվում",- ասաց դարպասապահը,-"Ես այս մրցանակը արդեն երկրորդ տարին անընդմեջ ստանում եմ, ինչը հեշտ գործ չէ: Սա իմ համար անմոռանալի տարվա վերջակետն էր: Ես հուսով եմ, որ հաջորդ տարին ավելի հաջող կլինի, բայց երբ նայում եմ հետ, հավատս չի գալիս, որ այս ամենին հասել եմ»:
Իսկ ահա Ռոնալդուն այս խորհրդանշական հավաքականում անբաժանելի խաղացող է դարձել: Նա նախորդ տարի հիանալի ցուցանիշ գրանցեց` խփելով ամենաշատ գոլերը իր կարիերայի ընթացքում(48 գոլ, ինչը 13-ով ավելի է 2008 թվականի արդյունքից, որը նրա լավագույնն էր), իսկ ահա նոր տարին` 2011թ.-ը, Ռոնալդուն ֆանտաստիկ է սկսել` խփելով 6 գոլ` միջինում մեկ խաղում դառնալով 2 գոլի հեղինակ:
Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 416 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0