Home » 2011 » Հունվար » 26 » "Շիրակը" պատրաստվում է Ծաղկաձորում
08:29
"Շիրակը" պատրաստվում է Ծաղկաձորում

Գյումրիի "Շիրակը" շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել Ծաղկաձորում։ Թիմի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը ArmSport.am կայքին տված հարցազրույցում նշել է, որ առաջիկայում ակումբը փորձարկելու է նաև արտասահմանցի խաղացողների: Ապա Պետրոսյանն անդրադարձել է իր թիմին. "Բնականաբար Ծաղկաձորում խաղացողներին փորձարկել չենք կարող, քանի որ այստեղ թիմը ֆիզպատրաստվածությունն է բարելավում։ Նախատեսում ենք արտասահ- մանցի խաղացողների փորձարկել Անթալիայում փետրվարին կայանալիք հավաքի ընթացքում։ Այնտեղ Բելգիայից կժամանեն մեկ պաշտպան և մեկ հարձակվող։ Բանակցություններ ընթանում են նաև տեղացի ֆուտբոլիստների հետ։ Եթե նոր ձեռքբերումներ լինեն, ապա ակումբի մամուլի քարտուղարությունը անմիջապես տեղեկատվությունը կտարածի":

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 406 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0