Home » 2011 » Հունվար » 5 » Թեժ լուրեր Անգլիայից
22:56
Թեժ լուրեր Անգլիայից
* Այսօր առավոտյան ընդհանուր մարզման ժամանակ "Մանչեսթեր Սիթիի" պաշտպան Կոլո Տուռեն ու հարձակվող Էմանուել Ադեբայորը քաշքշել են միմյանց: Նման դեպքի պատճառ է հանդիսացել Տուռեի կոշտ սահընկումը, որի պատճառով տուժել է Ադեբայորը: Ինչպես հայտնում են անգլիական ԶԼՄ-ները, երկու կարգազանցներին մեծ դժվարությամբ են կարողացել հաշտեցնել:
* "Մանչեսթեր Յունայթեդի" ավագ Նեմանյա Վիդիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, թե այս մրցաշրջանում չեմպիոնության տիտղոսը նվաճելու մեծ հավանակա-նություն կա, քանի որ իր թիմը հոյակապ մրցաշրջան է անցկացնում, իսկ իրենց միակ մրցակիցը` Լոնդոնի "Չելսին", հայտնվել է անհասկանալի խաղային ճգնաժամի մեջ:
* Լոնդոնյան "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, թե ամենայն հավանա-կանությամբ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր համալրումներ չեն լինի: Մարզիչը, սակայն, չի բացառել, որ շատ հավանական է, որ թիմի շարքերում ավելանա ևս մեկ կենտրոնա-կան պաշտպան, ով լիարժեքորեն կփոխարինի վերջերս վնասվածք ստացած Թոմաս Վերմալենին:
* Ինչպես հայտնում է իսպանական հանրահայտ AS թերթը, "Մանչեսթեր Յունայթեդը" կարող է պայքարել Մադրիդի "Ռեալի" կենտրոնական պաշտպան Պեպեի համար: "Սատանաները" կարող են Պեպեին առաջարկել տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ, ինչի մասին երազում է պորտուգալացին: Հիշեցնենք, որ Պեպեի պայմանագիրն "Արքայական ակումբի" հետ ուժի մեջ է մինչև 2012թ.: 
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 475 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0