12:29 Տարօրինակ նախագիծ "Ռեալ Սոսյեդադում" | |
Բասկյան «Ռեալ Սոսյեդադ» թիմի հիմնական կազմի ութ ֆուտբոլիստներ պատրաստվում են սատարել բանտերում գտնվող ձերբակալված ահաբեկիչներին. այս մասին հաղորդում է իսպանական Marca-ն: Այսպիսի բողոքի ակցիայի մասնակիցների հիմնական նպատակն է ձերբակալված ահաբեկիչ-բասկերին տեղափոխել իրենց իսկ երկրում գտնվող ազատազրկման վայրեր: Ակումբի ֆուտբոլիստներից բողոքի ակցիային կմասնակցեն հարձակվող Իմանոլ Ագիրեչեն, պաշտպաններ Իոն Անսոտեխին, Միկել Գոնսալեսը, Միկել Լաբկան, դարպասապահ Էնյաուտ Սուբիկարան, կիսապաշտպաններ Մարկել Բերգարան և Դավիդ Սուրուտուսան, ինչպես նաև թիմի ավագ Միկել Արանբուրուն: "Ահաբեկչությունից տուժածների ասոցիացիան" արդեն դիմել է Բասկերի երկրի ներքին գործերի նախարարություն և խնդրել խոչընդոտել այդ ակցիային, որն, իրենց խոսքերով, ավելի կխթանի ահաբեկչությունը: | |
|
Total comments: 0 | |