10:17 Տորեսն ուզում է "Չելսի" գնալ | |
Երեկ մենք տեղեկացրել էինք, որ մերսիսայդյան "Լիվերպուլը" մերժել էր իր առաջատար Ֆեռնանդո Տորեսին "Չելսի" վաճառելու առաժարկը: Այսօր նոր մանրամասնություններ են հայտնվել. "Լիվերպուլի" իսպանացի հարձակվող Ֆեռնանդո Տորեսն իր ակումբի ղեկավարությանը խնդրել է դիտարկել իրեն Լոնդոնի "Չելսիին" վաճառելու հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է անգլիական Sky Sports հեռուստաալիքը, հարձակվողն ինքն է խնդրել ակումբի ղեկավարությանը դիտարկել "Չելսիի" առաջարկը: Միևնույն ժամանակ Տորեսի պայմանագրում կետ չկա հարձակվողի հնարավոր հեռանալու մասին, այդ պատճառով հայտնի չէ, թե արդյոք "Լիվերպուլը" հաշվի կառնի ֆուտբոլիստի ցանկությունը: Բացի այդ նշվում է, որ մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը "Չելսին" ևս մեկ փորձ կանի հարձակվողին գնելու համար: | |
|
Total comments: 0 | |