21:15 Տրանսֆերային պատուհանի վերջին ժամերը "Յուվեի" համար թեժ են լինելու | |
Մինչև խաղացողների վերահայտավորման վերջին օրը թուրինյան "Յուվենտուսը" հույս ունի թիմն ուժեղացնել Մադրիդի "Ռեալին" պատկանող հոլանդացի կիսապաշտպան Ռոյսթոն Դրենտեով, ով վարձավճարային հիմունքներով խաղում է "Հերկուլեսում": "Ծեր սենյորան" շարունակում է ձախ
եզրն ուժեղացնելու համար ֆուտբոլիստ փնտրել, իսկ հոլանդացու՝ Ա Սերիա
տեղափոխվելու հավանականությունը բավականին մեծ է, քանի որ Դրենտեի մոտ կոնֆլիկտ է
առաջացել "Հերկուլեսի" ղեկավար մարմինների հետ հետ: Ըստ իտալական La Gazzetta dello Sport պարբերականի տեղեկատվության` "Յուվենտուսն" արդեն ակտիվ բանակցություններ է վարում "Ռեալի" հետ:
Գործարքի չկայանալու դեպքում թուրինցիներն արդեն այսօր կփորձեն գնել "Չեզենայի"
ճապոնացի կիսապաշտպան Յուտո Տագամատոյին:
| |
|
Total comments: 0 | |