Home » 2011 » Հունվար » 13 » Վագներ Լավը մասնակցել է Ռոնալդինյոյի` երկրպագուներին ներկայացման արարողությանը
11:03
Վագներ Լավը մասնակցել է Ռոնալդինյոյի` երկրպագուներին ներկայացման արարողությանը
Ռուսական "ԲԿՄԱ"-ի բրազիլացի հարձակվող Վագներ Լավը մասնակցել է բրազիլական "Ֆլամենգո" ակումբ տեղափոխված  բազմատիտղոս հարձակվողական ոճի  կիսապաշտպան Ռոնալդինյոյի` երկրպագուներին ներկայացման արարողությանը: Վագները եղել է բրազիլական ակումբի նախագահ Պատրիս Ամորիսի խմբի մեջ: Իտալական "Միլանի", իսպանական "Բարսելոնայի" և ֆրանսիական "ՊՍԺ"-ի նախկին կիսապաշտպանին "Ֆլամենգոյի" "Գվեա" մարզադաշտ էին եկել ավելի քան 20.000 երկրպագու, սակայն նրանք ֆուտբոլիստին տեսել են ընդամենը 10 րոպե, քանի որ հենց այդքան ժամանակ անց ֆուտբոլիստին հեռացրել են բեմից, իսկ վերջինիս պատճառը եղել է այն, որ երկրպագուների` շատ լինելու պատճառով բեմը ջախջախվելու եզրին էր հայտնվել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 347 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0