Home » 2011 » Հունվար » 15 » Վալդանոն տեղի տվեց. "Ռեալը" հարձակվող է փնտրում
07:44
Վալդանոն տեղի տվեց. "Ռեալը" հարձակվող է փնտրում

Մադրդի "Ռեալի" սպորտային տնօրեն Խորխե Վալդանոն երեկ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց, որ ամեն դեպքում թիմն ուժեղացման կարիք է զգում հարձակման գծում: Նա նշեց. «Մենք հիմա ուսումնասիրում ենք տրանսֆերային շուկան Իգուաինին փոխարինող գտնելու համար: Մենք փնտրում ենք կենտրոնական հարձակվող, ով մեզ կկարողանա օգնել առաջիկա 6 ամիսների ընթացքում»:

Ապա Վալդանոն անդրադարձավ "սերուցքային" ֆուտբոլիստներին. «Օզիլն ամեն պահի կարող է տեմպ տալ գրոհին ու շատ է մասնակցում գրոհներին: Նա երիտասարդ է ու դեռևս նոր է եկել իսպանական "Լա լիգա": Նա մեծ հնարավորություններ ունի առաջադիմելու համար, իսկ ահա Կրիշտիանուն ու Կասիլյասը մեր թիմի համար շատ կարևոր խաղացող են ու հույս ունենք, որ մոտ ապագայում նրանք "Ոսկե Գնդակ" կստանան: Մոուրինյոն նույնպես արել է ամեն ինչ, որ դառնա լավագույնը աշխարհում: Եթե հակիրճ` ապա մենք ձգտում ենք դառնալ լավագույնը ողջ թիմով»:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 547 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0