Home » 2011 » Հունվար » 28 » վան դեր Սարը որոշել է նվիրվել ընտանեկան կյանքին
19:01
վան դեր Սարը որոշել է նվիրվել ընտանեկան կյանքին
Հոլանդացի լեգենդար դարպասապահ Էդվին վան դեր Սարը հաստատապես որոշել է, որ այս մրցաշրջանից հետո կավարտի իր ֆուտբոլային կարիերան: Հոլանդացին իր որոշման մասին արդեն տեղյակ է պահել "Մանչեսթեր Յունայթեդի" ղեկավարությանը, որոնք արդեն սկսել են որոնել բարձրակարգ դարպասապահի:
"Կարմիր սատանաների" պաշտոնական կայքին տված հարցազրույցում վան դեր Սարը հատկապես նշել է. "Արդեն ժամանակն է կենտրոնանալ միայն ընտանիքի վրա: Երբ այս տարի կնոջս մոտ եղան որոշակի առողջական խնդիրներ, ես գտնվում էի նրանից շատ հեռու` Թուրքիայում: Այդ պատահարը ստիպեց ինձ վերջնական որոշում կայացնելու: Անգլիայում կավարտեմ այս մրցաշրջանը, ապա կգնամ հայրենի Հոլանդիա` վայելելու ընտանեկան կյանքի քաղցրությունը":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 564 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0