09:01 Ըստ Մոջիի իտալական ֆուտբոլը մահացել է | |
Թուրինի "Յուվենթուսի" նախկին գլխավոր սպորտային
տնօրեն Լուչիանո Մոջիի կարծիքով, Ա Սերիայի հեղիանկությունը գնալով ընկնում
է, քանի որ երկրի առաջատար ակումբները տաղանդավոր իտալացի երիտասարդ
ֆուտբոլիստների փոխարեն նախընտրում են էժան, բայց անորակ լեգեոներներին: "Իտալական ֆուտբոլը մահացել է, լավագույն դեպքում մահամերձ է. խոսքերիս ապացույցի համար հիանալի օրինակ կարող է ծառայել մեր
ազգային հավաքականը, որտեղ չկան տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներ: "Նապոլին", "Ինտերը", "Միլանը" հիանալի թիմեր են, բայց նրանց կազմերում
չկան իտալացի ֆուտբոլիստներ, քանի որ երկրի առաջատար ակումբները նախընտրում
են արտասահմանցի ֆուտբոլիստներ գնել",- Goal.com Ֆուտբոլային կայքի լրագրողի հետ զրույցում անկեղծացել է Մոջին: Հիշեցնենք, որ 2006թ. Մոջին հայտնվել էր իտալական ֆուտբոլի ամենամեծ
կոռուպցիոն սկանդալի կենտրոնում, ինչի արդյունքում նախ "Յուվենթուսը” զրկվել
էր երկու չեմպիոնական տիտղոսներից և տեղափոխվել երկրորդ դիվիզիոն, իսկ
մեղավորը ցմահ հեռացվել էր սպորտից:
| |
|
Total comments: 0 | |