Home » 2011 » Հունվար » 29 » "Յուվենթուսում" սպասո՞ւմ են փոփոխությունների
17:34
"Յուվենթուսում" սպասո՞ւմ են փոփոխությունների

Ինչպես այսօր գրել են իտալական մարզական թերթերը Թուրինի "Յուվենտուսի" գլխավոր նախագահ Անդրեա Անյելին կարող է փոփոխություններ կատարել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում: "Ծեր Սինյորայի" ոչ այնքան հաջող ելույթները` Եվրոպայի լիգայից և Իտալիայի գավաթից դուրս մնալը, ընդամենը 6-րդ տեղը Ա Սերիայում, ստիպել են ակումբի սեփականատերերին մտածել Լուիջի դել Ներիի հեռացման մասին այս մրցաշրջանից հետո:

Նրան փոխարինող մասնագետների շարքում թերթերը հիշատակվում են երկու հիմնական մարզիչ-թեկնածուների` Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպիին և Լուչանո Սպալետիին, որը գլխավորում է Ռուսաստանի չեմպիոն "Զենիթը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 421 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0