Home » 2011 » Հունվար » 21 » "Յուվենթուսը" չի ցանկանում ետ կանգնել իր առջև դրած նպատակներից
15:21
"Յուվենթուսը" չի ցանկանում ետ կանգնել իր առջև դրած նպատակներից
Իտալական Football Italia ռադիոկայանը տեղեկացնում է, որ իտալական Թուրինի "Յուվենթուսի" նախագահ Բեպե Մարոտան բանակցություններ է վարել իսպանական "Ատլետիկո" Մադրիդի ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆորլանի գործակալ Դանիել Բոլոտնիկովի հետ ուրուգվայցուն ձեռք բերելու համար: Բանակցությունները շարունակություն չեն ունեցել, քանի որ իսպանական ակումբի ղեկավարությունն ուրուգվայցու համար ցանկանում է ստանալ ահռելի գումարներ, իսկ "Ծեր սինյորան" այդպիսի գումարներ չի կարող տրամադրել, որպեսզի այս հունվարին կամ էլ գոնե հունիսին ձեռք բերի հարձակվողին:
Իսկ ինչ վերաբերում է "Սևիլյայի" բրազիլացի հարձակվող Լուիշ Ֆաբիանոյին, այս հարցում թուրինցիները ցանկանում են բրազիլացուն ձեռք բերել վարձակալական հիմունքներով` բրազիլացու համար վճարելով 2 մլն. եվրո, իսկ այս դեպքում Ֆաբիանոն թուրինյան ակումբում հանդես կգա մինչև մրցաշրջանի ավարտը: Սակայն "Սևիլյայի" ղեկավարությունը չի ցանկանում բրազիլացի հարձակվողին վարձավճարի տալ մեկ այլ ակումբի, այլ նախընտրում է վաճառել նրան մոտ 10 մլն. եվրոյի դիմաց:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 393 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0